Home

Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Leave a comment

Բռնցքամարտ. Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

mamul.am      23:00, 22.02.2017

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի շրջանակներում այսօր ռինգ դուրս եկած հայ 3 բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ տոնեցին: Պարտություն կրեց 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իր 2-րդ մենամարտում հաղթեց Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս է եկել ¼ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում առավելության հասավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և նույնպես ապահովեց ¼ եզրափակչի ուղեգիր: Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչ փուլից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր 3-րդ մենամարտը:

Օբաման կործանիչ հարված է հասցրել Ռուսաստանի տնտեսությանը 

Leave a comment

ԵՄ էներգաարդյունավետության օրեր. Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները Երևան, 07/07/2017 – 10:48 – UNIQUE ID: 170707_3

Leave a comment

Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար: Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝ անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումներն արևային էներգիայով: Յուրաքանչյուր կանգառ կարող է ամբողջովին լիցքավորել օրական 24 հեռախոս: Մեկ հեռախոսը լիցքավորելու համար անհրաժեշտ է 5 Վտ հզորությամբ էլեկտրական հոսանք:  Լիցքավորման տևողությունը կախված է հեռախոսի և այլ սարքավորումների ապրանքանիշից և տեխնիկական տվյալներից:

«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով մեկշաբաթյա նախաձեռնությունն անցկացվում է Երևանում և մարզերում հուլիսի 3-ից 7-ը Հայաստանում ԵՄ պատվիրակության, գործընկեր կառույցների և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նախաձեռնությամբ: Միջոցառումների նպատակն է ներկայացնել Եվրոպական միության աջակցությունը էներգետիկայի ոլորտում բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի ոլորտում վերջին զարգացումներն ու հեռանկարները ԵՄ ֆինանսավորմամբ և գործընկեր կառույցների ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերի միջոցով: Մեկշաբաթյա նախաձեռնության նպատակն է նաև բարձրացնել իրազեկման մակարդակը Հայաստանում էներգաարդյունավետության, էներգետիկ անվտանգության և բազմազանության վերաբերյալ քաղաքացիների, մասնավոր և հանրային հաստատությունների, բիզնես ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու երիտասարդների շրջանում:

Նախաձեռնության շրջանակում տեղի ունեցան քննարկումներ, հանրային զրույցներ ու շրջայցեր՝ ներկայացնելու համար ոլորտում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքներն ու նպաստելու էներգաարդյունավետության խթանմանը Հայաստանի քաղաքային ու գյուղական համայնքներում:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին նշում է «ԵՄ էներգաարդյունավետության օրեր» նախաձեռնության վերաբերյալ. «Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է և կշարունակի հետագայում էլ առաջնային լինել Եվրոպական միության համար: Այն օգնում է դիմակայել տնտեսական աճի հիմնական խոչընդոտներին, բարելավել մարզերում ապրող բազմաթիվ հայերի կենսապայմանները, ինչպես նաև նվազեցնում է էներգետիկ կախվածությունը»:

Եվրոպական միությունը երկարաժամկետ աջակցություն է տրամադրում Հայաստանին տեղական, համայնքային ու պետական մակարդակով էներգաարդյունավետության խթանման նպատակով:

Հայաստանի համար կարևորագույն զարգացում էր 2016թ-ի մարտին Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերությանը (E5P) միանալը: Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համաձայնագրի ստորագրումը՝ 10 մլն եվրո ֆինանսավորմամբ, հնարավորություն  է տալիս Հայաստանին օգտվել 20 մլն եվրոյի չափով դրամաշնորհային միջոցներից: Վերջիններս նախատեսված են քաղաքային բնակավայրերում էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված այնպիսի առաջնահերթ ծրագրերի իրականացման համար, ինչպիսիք են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնումը, կոշտ թափոնների կառավարումը, փողոցային լուսավորությունը և հանրային շենքերի ջերմամեկուսացումը:

Կենսական ռազմավարական նշանակությամբ մեծամասշտաբ ծրագիր է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանական Զարգացման Բանկի (KfW) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ համատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի միջև միջսահմանային էներգիայի փոխանակման կամրջի կառուցում էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով: Ծրագիրը կնպաստի Հայաստանում էներգետիկ ռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային ինտեգրացիային:

Էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված մեկ այլ առանցքային նախաձեռնություն է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագիրը: Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը կոչված է մշակելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ Վայք և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան և հանրային շենքերում: Ծրագրի նպատակներից է Սպիտակի և Վայքի 45 բազմաբնակարան  և 2 հանրային շենքերում խնայել տարեկան 15-30% էներգիա, նպաստել ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանը, բարձրացնել շենքերի բնակիչների իրազեկվածության մակարդակը շենքերի բնակիչների շրջանում, զարգացնել քաղաքապետարանների՝ կայուն էներգետիկ ծրագրեր իրականացնելու կարողությունները:

Կրթաթոշակի հնարավորություն երիտասարդ լրագրողների համար Միացյալ Նահանգներում

Leave a comment

03.07.2017, Հայտարարություն

media.am

 «MJ Bear Fellowship» կրթաթոշակը բաց է մինչև 30 տարեկան երիտասարդ լրագրողների դիմումների համար: Սա աշխարհի ամենահայտնի ծրագրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս նոր մասնագիտացող լրագրողներին իրենց ձայնը լսելի դարձնել թվային նորությունների միջավայրում:

Դասընթացները կենտրոնացված են թվային նախագծերի զարգացման վրա, որը կարող է ներառել սոցիալական մեդիայում մասնագիտական փորձերը, լրատվության լուսաբանման եզակի մոտեցումը, տվյալների վիզուալիզացման կրեատիվությունը և այլ թվային մոտեցումները: Ծրագրի շրջանակներում լրագրողներն առաջատար արտադրողներից ուղեցույցներ կստանան և լրագրողական համայնքի հետ իրենց աշխատանքները կիսելու հնարավորություն:

Երիտասարդ լրագրողներին կաջակցեն իրենց մեդիա նախագծերում հասնել առավելագույն արդյունքի, զարգացնել մասնագիտական կարողությունները:

Կարող են դիմել ինչպես խմբագրություններում աշխատող, այնպես էլ ազատ գրաֆիկ ունեցող լրագրողները: Առկա ուսուցմամբ երիտասարդ ուսանողները չեն կարող դիմել ծրագրին:

Աշխատանքային լեզուն անգլերենն է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկվեն անգլերեն: Անհրաժեշտ է  ուղարկել կոնտակտային տվյալներ, ծրագիր, երաշխավորող նամակ գործատուից, անձնական ներկայացում և մասնագիտական մենթորինգ:

Դիմումների վերջնաժամկետը 2017թ-ի հուլիսի 20-նն է: Օնլայն հայտին և այլ մանրամասների ծանոթացեք այս հղումով: Կրթաթոշակի հետ կապված հարցերով նամակներ կարող եք ուղարկել mjbearfellowship@journalists.org էլեկտրոնային հասցեով:

«MJ Bear Fellowship» կրթաթոշակը բաց է մինչև 30 տարեկան երիտասարդ լրագրողների դիմումների համար: Սա աշխարհի ամենահայտնի ծրագրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս նոր մասնագիտացող լրագրողներին իրենց ձայնը լսելի դարձնել թվային նորությունների միջավայրում: Դասընթացները կենտրոնացված են թվային նախագծերի զարգացման վրա, որը կարող է ներառել սոցիալական մեդիայում մասնագիտական փորձերը, լրատվության լուսաբանման եզակի մոտեցումը, տվյալների վիզուալիզացման կրեատիվությունը և այլ թվային մոտեցումները: Ծրագրի շրջանակներում լրագրողներն առաջատար արտադրողներից ուղեցույցներ կստանան և լրագրողական համայնքի հետ իրենց աշխատանքները կիսելու հնարավորություն: Երիտասարդ լրագրողներին կաջակցեն իրենց մեդիա նախագծերում հասնել առավելագույն արդյունքի, զարգացնել մասնագիտական կարողությունները: Կարող են դիմել ինչպես խմբագրություններում աշխատող, այնպես էլ ազատ գրաֆիկ ունեցող լրագրողները: Առկա ուսուցմամբ երիտասարդ ուսանողները չեն կարող դիմել ծրագրին: Աշխատանքային լեզուն անգլերենն է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկվեն անգլերեն: Անհրաժեշտ է  ուղարկել կոնտակտային տվյալներ, ծրագիր, երաշխավորող նամակ գործատուից, անձնական ներկայացում և մասնագիտական մենթորինգ: Դիմումների վերջնաժամկետը 2017թ-ի հուլիսի 20-նն է: Օնլայն հայտին և այլ մանրամասների ծանոթացեք այս հղումով: Կրթաթոշակի հետ կապված հարցերով նամակներ կարող եք ուղարկել mjbearfellowship@journalists.org էլեկտրոնային հասցեով:

INTERNATIONAL ART RESIDENCE “SHADOW OF FREEDOM” 20-27 AUGUST 2017

Leave a comment

https://www.culturepartnership.eu/en/article/parajanov

We offer you an opportunity to work with the theme of Freedom of Creativity at the festival named after the so-called “Dangerously free person” – Serhiy Parajanov.

The artists from Armenia, Azerbaijan, Belarus, Georgia, Moldova, Poland and Ukraine are welcome to apply for participation in Art Residence in Parajanov Festival during the week of 20-27 August, 2017.

Application deadline: June 30, 2017

The organizers will cover costs related to:

  • transportation;
  • accommodation in Lviv;
  • meals;
  • project implementation.

Preferred formats / expected formats of works:

  • New Media;
  • Installation;
  • Performance;
  • Land Art;
  • Collage;
  • Painting (please specify the way of presentation);
  • other.

Recommendations for better comprehension:

  • Parajanov’s correspondence with his wife, son and friends – Andriy Tarkovskyi, Roman Balayan, Mariya Prymachenko, Yuriy Nikulin, Liliya Brik and others;
  • Video and audio interviews with Serhiy Parajanov;
  • Video and audio recordings, texts – memories of people familiar with Parajanov;
  • Films of Andriy Tarkovskyi, Federico Fellini and Oleksandr Dovzhenko;
  • Biographical, mythological and autobiographical texts of Parajanov, his attitude to friendship, family, authority, system, etc;
  • Parajanov’s most significant life episodes as well as key life episodes of famous artists, who were his colleagues, but above all this – his true friends.

The curators of the II Parajanov International Festival in Levandivka are Vikroriia Danelyan and Sarmen Beglarian.

Application form http://goo.gl/wFoaG2

We also ask participants to send a portfolio and CV to the address paradjanovresidence@gmail.com

More info: http://parajanov.in.ua/en/

Հարցում. ո՞ւմ կցանկանայիք տեսնել 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնում 21:05, 23.06.2017

Leave a comment

mamul.am

Հարցում. ո՞ւմ կցանկանայիք տեսնել 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնում

Նոր Սահմանադրությամբ, 2018-ից վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը լինելու է պետության փաստացի ղեկավարը։ Թեև Կարեն Կարապետյանն ասել է, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարումը նաև 2018-ից հետո, ՀՀԿ-ականների ելույթներից երևում է, որ վարչապետի իրենց թեկնածուն լինելու է գործող նախագահը։
Հարցման նպատակն է պարզել՝ ում կցանկանար հասարակությունը տեսներ 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնում։
Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:

Ո՞ւմ կցանկանայիք տեսնել 2018 թ. ՀՀ վարչապետի պաշտոնում
54%Կարեն Կարապետյանին6%Սերժ Սարգսյանին40%Ոչ մեկին

Ի՞նչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար. «168 ժամ» 11:00, 24.06.2017

Leave a comment

mamul.am

Ի՞նչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար. «168 ժամ»

«Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը։ Մինչ այս ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրամիությունը դրան պատրաստ չէին։ Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ-ն քայլ առ քայլ էր գնում այդ ուղղությամբ։
Ինչպես գիտեք, սկզբից Մոլդովայի հետ այդ հարցը լուծվեց, հետո՝ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի։ Այնպես որ, նախկինում Հայաստանի դեպքում այս երկխոսությունը սկսելու հարցը դեռ չէր հասունացել»,- «168 ժամ»-ին ասել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցի մասին։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ո՛չ օրերի, ո՛չ էլ ամիսների հարց է, սակայն չի հանվել օրակարգից, և պետք է զինվել համբերությամբ:
«Վրաստանի և Ուկրաինայի փորձը ցույց է տալիս` վիզայի ազատականացմանը մոտենալու համար երկիրը պետք է ընդունի շատ լուրջ օրենսդրական շրջանակ, լուրջ պայմանավորվածություններ: Սա մի բան է, ինչ պետք է քննարկեն հայերը` արդյոք ժամանակը չէ՞ սկսել մտածել օրենսդրական հենքը նախապատրաստելու մասին: Դա կլինի անկեղծ և ազնիվ շահագրգռվածության դրսևորում մեր գործընկերների կողմից: Եթե ցանկանում եք ապացուցել, որ անկեղծորեն հետաքրքրված եք ազատականացման գործում` սկսեք անել այս տնային աշխատանքը»,- ասել էր Պյոտր Սվիտալսկին:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս գործընթացում կարևոր համարվող պարտավորություններն առաջին հերթին՝ վերաբերում են ընտանեկան բռնության կանխարգելման և հակախտրականության օրենսդրական կարգավորումներին, նաև հնարավոր է, որ կարևոր լինեն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության հետ կապված որոշ օրենսդրական փոփոխություններ. «Գործընթացը սկսվելուց հետո առնվազն 1 տարի կպահանջվի վիզաների ազատականացման համար, սակայն կարող է ավելի երկար տևել, եթե համապատասխան պարտավորությունների կատարումը հետաձգվի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Ավտովթարի ենթարկված զինծառայողներից 7-ի վիճակը ծանր է». Արծրուն Հովհաննիսյան 11:45, 24.06.2017

Leave a comment

mamul.am

«Ավտովթարի ենթարկված զինծառայողներից 7-ի վիճակը ծանր է». Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ՊՆ ավտոբուսը կողաշրջվել է, 14 զինծառայողներ վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
Զինծառայողներից մեկին տեղափոխում են Երևան, նա ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք:

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է 16:10, 24.06.2017

Leave a comment

mamul.am

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմում զոհված Արթուր Գևորգյանն այսօր կդառնար 20 տարեկան: Ծառայել է Ջաբրայիլի զորամասում: Վերջինը ընտանիք հետ միասին ապրում էր Ռուսաստանում, ծառայության անցնլու նպատակով եկել էր Հայաստան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլյան պատերազմի օրերին Արթուր Գևորգյանը անհետ կորած էր համարվում, օրեր անց հակառակորդը հայկական կողմին հանձնեց նրա մարմինը:
«9 ամիս էր ինչ ծառայում էր, վերջին անգամ ծնողները նրա հետ խոսել են մարտի 31-ին, ասել էր, որ բարձրանում են դիրքեր, ամեն ինչ լավ է լինելու, իր մասին չմտածեն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արթուրի հարազատներից մեկը:

Older Entries